Գլխավոր էջ Սոցիալական Մոսկվայում բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել․կա 4 զոհ

Մոսկվայում բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել․կա 4 զոհ

5562
0

Մոսկվայի արևմուտքում գտնվող բազմահարկ շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Բելովեժսկայա փողոցում գտնվող 22 հարկանի բնակելի շենքի 7-րդ հարկում գտնվող բնակարանում։

«Ցավոք, հրդեհի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Հրդեհը մարվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նաև հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է փրկել հինգ մարդու կյանք։ Հրդեհի բռնկման պատճառի մասին դեռևս չի հաղորդվում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ