Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞ւ են նախկին լրագրողները սահմանափակում ներկաների խոսքի ազատությունը

Ինչո՞ւ են նախկին լրագրողները սահմանափակում ներկաների խոսքի ազատությունը

6924
0

«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որի հետևանքով hնարավոր կլինի՝ արգելել անանուն աղբյուրներին հղում անելը։ Նախագիծը Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է երեկ՝ փետրվարի 2-ին և բուռն քննարկումների ու դժգոհությունների առիթ դարձել։

Նախագծով կսահմանափակվի լրատվամիջոցների գործունեությունը, քանի որ անանուն աղբյուրներից օգտվում են բազմաթիվ լրատվամիջոցներ, և որն ընդունված է ամբողջ աշխարհում։ Փաստ է, ինֆորմացիայի տիրապետող բոլոր մարդիկ չէ որ ցանկանում են ներկայանալ, ուստի իրենց տեղեկատվությունը ներկայացնում են անանուն։

Հետաքրքիր է, որ այն իշխանությունը, որը տարիներ շարունակ օգտվել է ինֆորմացիայի օգտագործման այդ տարբերակից, իսկ վարչապետ Փաշինյանը երկար տարիներ «օդում կախված» լուրերի կիրառման մեծ վարպետ է եղել, հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։

Օրենքում փոփոխություն կատարելու դեպքում, բավականին կբարդանա լրագրողների աշխատանքը։ Ենթադրաբար, այս պարագայում, մենք՝ լրագրողներս, կունենանք ինֆորմացիա, որը չենք կարողանա ըստ անհրաժեշտության օգտագործել, իսկ քաղաքացիները չեն իմանա, թե ինչ է կատրվում մեր երկրում։ Թերևս կարող ենք փաստել, որ լրագրողները կգտնեն ձև իրենց ձեռքի տակ եղած ինֆորմացիան օգտագործելու, նույնիսկ այն պարագայում, եթե դա այնքան էլ հաճո չէ իշխանավորներին։ Ու գուցե այս նախաձեռնությունը  նման նպատակ էլ հետապնդում է՝ արգելել ոչ այնքան ցանկալի ինֆորմացիայի արտահոսքին։

Թե ինչու է նախագծում փոփոխություն կատարելը հիմա նախատեսվում՝ դժվար է ասել։ Գուցե, իմքայլական պատգամավորներին այնքան էլ դուր չի եկել, որ վերջին շրջանում վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամների լուսանկարներ կամ վիդիոներ են տարածվում։

Եվ զարմանալի է նաև այն հանգամանքը, որ փոփոխության հեղինակների մեծ մասը նախկին լրագրողներ են՝ Արթուր Հովհաննիսյան, Սարգիս Խանդանյան, Հայկ Կոնջորյան, Վահագն Հովակիմյան, Թագուհի Ղազարյան։ Վերջիններս, բնակնաբար, աշխատել են բոլորիս հայտնի կանոններով ու շատ լավ գիտակցում են նման փոփոխությունների բոլոր հետևանքները։

MedMedi.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ