Գլխավոր էջ Նորություններ ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչման հարցը

ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչման հարցը

581
0

COVID-19-ի թեստերի փոխադարձ ճանաչման հարցը քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Փոխվարչապետի խոսքերով` այժմ ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում կանոնավոր ուղեւորափոխադրումներ չկան, բացառությամբ Բելառուսից Ռուսաստան ցամաքային երթուղու:

«ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են առկա իրավիճակը: Իհարկե, առողջապահության ոլորտը Միության իրավասությունների շրջանակներից դուրս է, բայց կարելի է է քննարկել հինգ երկրների միջեւ ուղեւորափոխադրումների միասնական կանոններ: Հիմա մենք քննարկում ենք այդ խնդիրները եւ հոկտեմբերի 8-9-ը վերջնական որոշում կկայացնենք»,- ասաց Գրիգորյանը:

Մասնավորապես, ինչպես նշեց փոխվարչապետը, այդ նպատակով քննարկվում է կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչման հնարավորությունը, որը ԵԱՏՄ անդամ մի երկրի ուղեւորները կարող են հանձնել մինչ մեկ այլ երկիր ժամանելը:

«Այս թեստերի ընդհանուր հաշվառման համար արդեն աշխատանքներ են տարվում միասնական թվային համակարգի վրա: Այսինքն՝ սկզբունքորեն գաղափարը, պարզվել է, ընդունելի է: Հուսով ենք, որ մոտ ապագայում ինչ-որ ձեւաչափով համակարգը արդեն կգործի», — ասաց Գրիգորյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ