Գլխավոր էջ Նորություններ Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկ պատրաստվում են ազատվել աշխատանքից. դիմել են Փաշինյանին

Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկ պատրաստվում են ազատվել աշխատանքից. դիմել են Փաշինյանին

885
0

ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկներ պատրաստվում են հոկտեմբերի 1-ից ազատվել աշխատանքից։ Մասնագետների խումբը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով վերանայել առողջապահության նախարարությունը որոշումը։

ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։
Սամվել Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում Արյունաբանական Կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց, որը հնարավոր էր միայն ոլորտի ղեկավարման տասնամյակների փորձ ունեցող, ոլորտի հիմնախնդիրներին և առանձնահատկություններին տիրապետող, ոլորտի կայացման մեջ անշրջելի ներդրում ունեցած տնօրենի հետևողական աշխատանքի, ինչպես նաև թիմի բոլոր անդամների համատեղ ջանքերի շնորհիվ։
Հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։ Տեղեկացնում ենք Ձեզ, որ Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, իրացնելով մեր սահմանադրական իրավունքը, դադարեցնելու ենք մեր կլինիկական գործունեությունը մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ծառայության շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։ Մեր որոշման մասին հայտնում ենք կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 15-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ