Գլխավոր էջ Գլխավոր Դպրոցներում դիմակ կրելու անհրաժեշտություն կա․նախարար

Դպրոցներում դիմակ կրելու անհրաժեշտություն կա․նախարար

429
0

Այսօր ՀՀ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգմավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, նշելով, որ հանրային մեծ դժգոհություն կա կապված, դպրոցներում դիմակների կրման պարտադիր պահանջի հետ։ Նա նաև խնդրեց անդրադառնալ հարցին, թե ինչպես է դա ազդում երեխաների առողջության վրա։

Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ դիմակների մասով ուղեցույցում կարգավորումները համաձայնեցված են Առողջապահության նախարարության հետ:

«Մենք կարծում ենք, որ ներկայում դիմակներ դնելու անհրաժեշտությունը կա՝ կապված կորոնավիրուսային լարված իրավիճակի հետ, և մենք չենք ցանկանա, որ հատկապես դպրոցների վերաբացման հետ կապված ունենանք մի իրավիճակ, երբ կունենանք երկրորդ ալիք և ստիպված կլինենք դպրոցները փակել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ