Գլխավոր էջ Նորություններ Վարակվածների թվի աճ կա, բայց կարանտին չի լինի

Վարակվածների թվի աճ կա, բայց կարանտին չի լինի

454
0

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակված 196 նոր դեպքերից 145-ն արձանագրվել է Աջարիայում:

Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլի հայտարարությամբ՝ վարչապետի հանձնարարությամբ Բաթումում են փոխվարչապետը, առողջապահության նախարարը և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը։

Նրա հայտարարությամբ՝ Վրաստանի ողջ տարածքում, ներառյալ Աջարիայում, առևտրային հաստատությունները սկսում են զանգվածային ջերմաչափումներ անել:

«Այսօր միջգերատեսչական խորհրդի նիստում որոշվեց, որ զանգվածային ջերմաչափումը պարտադիր կլինի յուրաքանչյուրի համար, ով ժամանում կամ հեռանում է Բաթումից: Կստեղծվեն հատուկ կետեր, և օպերատիվ շտաբը կաշխատի այդ ուղղությամբ` համապատասխան գերատեսչությունների հետ»,- ասել է Մեզվրիշվիլին:

Միևնույն ժամանակ հավելե է, որ չնայած կորոնավիրուսների դեպքերի աճին՝ արտակարգ դրության կամ ամբողջական կարանտինի ներդնում չի նախատեսվում, այդ թվում ՝ Բաթումում:

Աղբյուրը՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ