Գլխավոր էջ Նորություններ Լյարդի հիվանդությունների ոչ ինվազիվ ախտորոշման նոր հնարավորությունները թեմայով քննարկում

Լյարդի հիվանդությունների ոչ ինվազիվ ախտորոշման նոր հնարավորությունները թեմայով քննարկում

2557
0

Լյարդի հիվանդությունների ոչ ինվազիվ ախտորոշման նոր հնարավորությունները թեմայով կլոր սեղանի շուրջ մտքեր կփոխանակեն Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթական և բժշկական ոլորտների, ինչպես նաև «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները։
Քննարկումը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Միքայելյան համալսարանական վիրաբուժության ինստիտուտում։

Հանդիպման ընթացքում մասնագետները կանդրադառնան հետևյալ թեմաներին՝

  • լյարդի դիֆուզ ախտահարումների կլինիկա-լաբորատոր ախտորոշումը
  • մեծահասակների լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդանդություն՝ ներկա վիճակը և հեռանկարները
  •  լյարդի դիֆուզ ախտահարումների մուլտիպարամետրիկ ախտորոշում։

«Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետները, ամենօրյա աշխատանքում առաջնորդվելով աշխարհի լավագույն ուղեցույցներով, մշտապես խորացնում են իրենց գիտելիքները, հաղորդակցվում կոլեգաների հետ, քննարկում նորագույն մոտեցումները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ