Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Սպիտակ հացն ու երշիկը կարող են աչքերի հետ կապված լուրջ խնդիր դառնալ....

Սպիտակ հացն ու երշիկը կարող են աչքերի հետ կապված լուրջ խնդիր դառնալ. հետազոտություն

3615
0

Հետազոտության համաձայն՝ ցանցաթաղանթի դեղին բծի տարիքային դեգեներացիայի առաջացման հավանականությունը 3 անգամ մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ուտում կարմիր եւ վերամշակված միս, զտված հացահատիկեղեն եւ բարձր ճարպայնությամբ կաթնամթերք։

Դեղին բիծը (մակուլա) աչքի ցանցաթաղանթի մասն է, որը պատասխանատու է սուր տեսողության համար։ Դրա տարիքային դեգեներացիան (մակուլոդիստրոֆիան) կենտրոնական տեսողության կորստի տարածված պատճառն է։ Այդ խնդրի պատճառով մարդիկ կորցնում են մեքենա վարելու, կարդալու եւ անգամ դեմքերը ճանաչելու կարողությունը։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ տարիքային մակուլոդիստրոֆիան (ՏՄԴ) բուժումը ե՛ւ թանկ է, ե՛ւ դժվար, իսկ երբեմն՝ պարզապես անհնար։ Ուստի, դրա պրոֆիլակտիկան շատ կարեւոր է։

Համաձայն հետազոտության՝ ՏՄԴ առաջացման ռիսկը մեծացնում է այսպես կոչված սնվելու արեւմտյան եղանակը, որտեղ շատ են կարմիր ու վերամշակված միսը, զտված հացահատիկային մթերքներն ու ճարպոտ կաթնամթերքը։ Բայց եւ միեւնույն ժամանակ այդ սննդակարգը կապված չէ հիվանդության վաղ ձեւի առաջացման հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ