Գլխավոր էջ Սոցիալական Մակունցը՝ Ծառուկյանի կալանավորման մասին

Մակունցը՝ Ծառուկյանի կալանավորման մասին

642
0

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։ Հարցին, թե արդյոք համամի՞տ է այն պնդմանը, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, Մակունցը նշել է, որ քրեական գործերի հետ կապված մեկնաբանություն չունի․

« Քաղաքական հարթության մեջ, մեր ընդդիմախոսներին  քաղաքական արձագանք տալիս ենք, եթե համաձայնություն չունենք, իսկ քրեական գործերի հետ կապված մեկնաբանություն չունեմ»,-նշեց Մակունցը։

Նա որպես քաղաքական մեծամասնության ղեկավար պաշտոնապես հայտարարեց, որ որևէ քաղաքական պայմանավորվածություն քաղաքական ուժերի հետ չի եղել։

«Որպես քաղաքական մեծամասնության ղեկավար պաշտոնապես հայտարարում եմ, որ քաղաքական պայմանավորվածություն չենք ունեցել որևէ ուժի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ