Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ամերիկացի զբոսաշրջիկը կարող էր Բավարիայում կորոնավիրուսի տարածող դառնալ

Ամերիկացի զբոսաշրջիկը կարող էր Բավարիայում կորոնավիրուսի տարածող դառնալ

362
0

Ենթադրվում է, որ ամերիկացի զբոսաշրջիկը կորոնավիրուսի վարակի տարածող է դարձել Բավարիայի Գարմիշ-Պարտենկիրխեն շրջանում, որտեղ տեղի է ունեցել COVID-19-ի բռնկում, հաղորդում է բավարական BR հեռուստառադիոընկերությունը:

Ըստ նրա՝ Գարմիշ-Պարտենկիրխենում կորոնավիրուսով վարակվել է արդեն 54 մարդ, իսկ տեղական իշխանությունները նշել են ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկի հետ վարակումների ենթադրյալ կապի մասին: Հաղորդվում է, որ COVID-19-ի փոխանցումը տեղի է ունեցել հիմնականում գիշերային միջոցառումների ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչը նշել է, որ վարակների շղթան դժվար է հայտնաբերել, քանի որ ամերիկուհին այցելել է ոչ թե մեկ, այլ մի քանի հաստատություններ: Բացի այդ, կորոնավիրուսը հայտնաբերվել է 33 մարդու մոտ, ովքեր ապրում են ԱՄՆ զինված ուժերին պատկանող տանը, որտեղ նաեւ կինն է ապրել:

Իշխանությունները մի շարք սահմանափակումներ են մտցրել՝ COVID-19-ի տարածման հետ կապված՝ մասնավորապես, հաջորդ վեց օրվա ընթացքում բոլոր ռեստորաններն ու բարերը կաշխատեն մինչեւ 22։00-ն:

ԳԴՀ առողջապահության նախարարության մաս կազմող Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը վարում է երկրում COVID-19 ի դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը, հայտնել է, որ Գերմանիայում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը գերազանցել է 258 հազարը: COVID-19-ի դեպքերի քանակով Բավարիան երկրորդ տեղում է՝ զիջելով միայն Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ