Գլխավոր էջ Նորություններ Գյումրիի թիվ 29 դպրոցի 8 աշխատակիցները կրկնակի թեստավորում կանցնեն

Գյումրիի թիվ 29 դպրոցի 8 աշխատակիցները կրկնակի թեստավորում կանցնեն

339
0

Գյումրիի թիվ 29 դպրոցի 8 աշխատակիցները,որոնց թեստավորման պատասխանները դրական են եղել, կրկնակի թեստավորում կանցնեն: Այս մասին shantnews-ին ասաց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Հիշեցնենք, Գյումրիի թիվ 29 դպրոցում ,ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում, 8 աշխատակցի մոտ վիրուս էր հայտնաբերվել, իսկ ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում են անցել մեկ այլ բուժհաստատությունում, ստացվել է թեստի բացասական պատասխան: Այժմ պարզ չէ՝ թեստավորման որ պատասխանն է ավելի արժանահավատ: Համենայնդեպս մանկավարժներին մեկուսացման ցուցում է տրվել: Թիվ 29 դպրոցում թեստավորվել է 65 աշխատակից: Որոշում է կայացվել 8 աշխատակիցներին նորից թեստավորել:

«Կրկնակի թեստավորում են անցնելու 8 աշխատակիցները, որի արդյունքում պարզ կլինի, թե ինչպիսիս իրավիճակում ենք գտնվում և ընդհանուր թվային պատկերն ինչպիսին է Շիրակի մարզում: 8 աշխատակիցներից միայն 2-ն են մանկավարժներ, մյուսները վարչական և տնտեսական մասի աշխատակիցներ են: Մինչ այժմ մարզի դպրոցների 800 աշխատակից է թեստավորվել: Ի ուրախություն մեզ նշեմ, որ 800-ից ընդամենը 12-ի թեստավորման պատասխանն է եղել դրական: Սա մեր սպասվածից շատ ավելի քիչ է»,- ասաց Շիրակի մարզպետարանի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Շիրակի մարզում թեստավորվելու է 160 դպրոցի մոտ 6000 աշխատակից: Նմուշառման գործընթացը դեռ գյուղական բնակավայրերի դպրոցներ չի հասել: Ըստ վարչության պետի, հայտնաբերված դեպքերը որևէ դպրոցում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգելու պատճառ չեն դարձել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ