Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիայի վարչապետի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. նա կդադարեցնի ինքնամեկուսացումը

Ֆրանսիայի վարչապետի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. նա կդադարեցնի ինքնամեկուսացումը

331
0

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի կորոնավիրուսի համար երկրորդ թեսթը բացասական արդյունք է ունեցել. նա կդադարեցնի ինքնամեկուսացումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի կառավարությանը:

Կաստեքսը ինքնամեկուսացվել էր COVID-19-ով վարակված անձի հետ շփումից հետո:

Նախկինում Ֆրանսիայի վարչապետը նույնպես կորոնավիրուսի թեսթ էր հանձնել «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի տնօրենի հետ զրուցելուց հետո, ում հետագայում կորոնավիրուս էին ախտորոշել:

Վերջերս Ֆրանսիայում աճել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, եւ վարչապետը հայտարարել է թեսթերն արագացնելու եւ միջոցառումները խստացնելու անհրաժեշտության մասին` կրկնակի կարանտինից խուսափելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ