Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չիլիում ևս 90 օրով երկարաձգվել է կորոնավիրուսի պատճառով աղետի ռեժիմը

Չիլիում ևս 90 օրով երկարաձգվել է կորոնավիրուսի պատճառով աղետի ռեժիմը

323
0

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան որոշել է եւս 90 օրով երկարաձգել կորոնավիրուսի պատճառով աղետի ռեժիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահի վարչակազմը հայտնում է եւս 90 օրով աղետի ռեժիմի երկարաձգման մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կառավարությունը չի բացառել, որ ռեժիմը կարող է ավելի շուտ չեղարկվել, եթե առողջապահական ոլորտում իրավիճակը թույլ տա դա անել:

Աղետի ռեժիմը իշխանություններին թույլ է տալիս պարեկային ժամ հայտարարել, կարանտինային սահմանափակումներ մտցնել եւ կարգի պահպանման համար զինվորականների ներգրավվել:

Չիլիում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 430 000, մահվան 11 850 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ