Գլխավոր էջ Uncategorized Սկսվում են զանգվածային թեստավորումներ

Սկսվում են զանգվածային թեստավորումներ

396
0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին ծրագրում է զանգվածային թեստավորման ռեժիմ սահմանել, որը երկրի համար մոտ 100 միլիարդ ֆունտ ստերլինգ կարժենա, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի կառավարությունը ծրագրում է մինչև մյուս տարվա սկիզբ օրական մոտ 10 միլիոն թեստ անցկացել։

Նշվում է, որ երկրի վարչապետը նման առաջարկով է հանդես եկել կորոնավիրուսի տարածման տեմպերի ավելացման հետ կապված կրկին սահմանափակումների խիստ ռեժիմից խուսափելու, ինչպես նաև «տնտեսական գործունեությանն աջակցման և նորմալ կյանքին վերադառնալու համար»։

Վարչապետի ներկայացրած համապատասխան փաստաթղթում նշվում է, որ նման զանգվածային թեստավորումները պատվաստանյութից առաջ համազգային կարանտինային ռեժիմից խուսափելու միակ հույսն են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ