Գլխավոր էջ Նորություններ Բանակից վերադարձած զինվորը չի կարողանում վերադառնալ ծնողների մոտ

Բանակից վերադարձած զինվորը չի կարողանում վերադառնալ ծնողների մոտ

370
0

ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցները գրեթե ամեն օր հավաքվում են ՀՀ կառավարության շենքի մոտ և փորձում են բարձրաձայնել իրենց հուզող հարցերը։ Նրանք արդեն 6-7 ամիս է չեն կարողանում վերադառնալ ՌԴ։ Նրանց հավաստմամբ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, իսկ քաղաքացիներն ազատ տեղաշարժի իրավունք ունեն․

« Մի՞թե մեր երկիրը չի կարողանում բանակցել, վարակի տարածման տեմպը թուլացել է, հնարավոր չէ՞ այս մարդկանց ուղարկել ՌԴ։ ՀՀ քաղաքացիների համար ոչ մի ընդառաջումների չեն գնում։ Ընտանիք կա, աշխատանք կա, կին կա, բոլորին թողել ենք էնտեղ, մենք մնացել ենք էստեղ։ Ես մեծ թատրոնի երգիչ եմ եղել, բայց այսօր տեղ չունեմ այս երկրում։ Երեք տղաս էնտեղ տանջվում են, ես էլ էստեղ ցանկանում եմ հորս գերեզմանը սարքեմ, գյուղի տունս սարքեմ, ասե՛ք, ե՞րբ կարող եմ գնալ, աշխատել, գումար բերել, գնամ աշխատեմ ու տարին երկու անգամ գամ իմ երկիր։ Դուք չե՞ք ուզում մի հատ ավտոբուս տաք, գնամ երեխեքիս տեսնեմ գամ, ամեն բան անում եք, որ գնանք ու էլ ետ չգանք»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էին եկել ԲՀԿ պատգամավորները։

Վահե Էֆիաջյանի հավաստմամբ՝ իրենք այս խնդիրները չորեքշաբթի ՀՀ ԱԺ նիստում անպայման կբարձրաձայնեն։

«Գործառույթի առումով պատգամավորները չեն, որ այս հարցին պետք է լուծում տան այլ կառավարությունը»,-նշեց Էֆիաջյանը։

Մասնակիցներից մեկը պատգամավորին առաջարկեց սեփական միջոցներով մարդկանց տանել ՌԴ։

« Ես իմ ավտոբուսով կտանեմ այս մարդկանց, մեզ գումար տալ հարկավոր չէ, մենակ թե Բագրատաշենը բացեք, թողեք գնանք, ինչու՞ եք մեզ միտումնավոր մեր հացից զրկում։ Հազարավոր ՌԴ քաղաքացիներ իրենց սեփական մեքենաներով եկել էին այստեղ, հիմա ու՞մ մոտ թողնեն իրենց մեքենան, իր սեփականությունը ինչու՞ պետք է ինչ որ մեկի մոտ թողնի, մեքենա կա 100 հազար դոլար արժի, թողնի ինչ որ մեկի մո՞տ, ինչու՞ թույլ չեն տալիս վերադառնալ մեքենայով »,-հարցադրեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ տղամարդ էլ նշեց, որ կան ընտանիքներ, որոնց տղաները ծառայել են ՀՀ բանակում, զորացրվել են ու հիմա չեն կարողանում իրենց ծնողների մոտ գնալ։

«Տղան բանակից  զորացրվել է ու հիմա ստիպված ընկերների տանն է մնում, ծնողները ՌԴ-ում են ու տղային թույլ չեն տալիս մեկնել, ասեք, արդա՞ր է»։

Նշենք, որ բողոքի ակցիան շարունակվեց նաև ՀՀ ԱԺ շենքի մոտ։ Ակցիայի մասնակիցները հավաստիացնում են, որ մինչև իրենց հարցին լուծում չտրվի ու հստակ ժամկետներ չնշվեն, իրենք չեն դադարեցնելու ակցիաները։ Նրանք անգամ հացադուլի են պատրաստ։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ