Գլխավոր էջ Նորություններ Միջգերատեսչական աշխատանքային քննարկում նախարարությունում

Միջգերատեսչական աշխատանքային քննարկում նախարարությունում

1041
0

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:

Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը , որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Երևանի առանձին բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կարևորելով այս հանդիպումը՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծել է յուրաքանչյուր կառույցի մասնակցությունն ու դերակատարումը գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման գործընթացում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ