Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր սննդամթերքներն են կանխարգելում անքնությունը

Ո՞ր սննդամթերքներն են կանխարգելում անքնությունը

1744
0

Մեզնից  յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում  գոնե մեկ անգամ հանդիպել   է անքնությանը։ Հաճախ դա լինում է  սթրեսի արդյունքում կամ կարևոր իրադարձություններից առաջ՝ անհանգստությունից։ Ի՞նչ անել, երբ անքնությունը դարձել է մշտական։  Ահա այն սննդամթերքների անվանումները, որոնք կօգնեն կարգավորել  անքնությունը։

 Բանան
Այս դեղին միրգը իր մեջ պարունակում է մելատոնին՝ ուղեղի կողմից քնի ժամանակ  արտադրված հորմոն, և սերոտոնին ՝ հորմոն, որը մեծ դեր է խաղում  հոգեբանական  վիճակի, տրամադրության, քնի և ախորժակի վրա։  Բանանը հարուստ է մագնեզիումով, որը նվազեցնում է մկանային ճնշումն ու օգնում է մարմնի թուլանցմանը։

Խոտաբույսային թեյ
Խոտաբույսային թեյերը  հանգստացնող հատկություն ունեն  և իջեցնում են ճնշումը։

 Տաք կաթ
Տաք կաթը պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթուն, որը հանդիսանում է միակ հանգստացնող միջոցը։

 Մեղր
Ավելացրեք մի-քիչ մեղր բուսական թեյի կամ  մեկ բաժակ կաթի մեջ ։ Այն ոչ միայն նպաստում է գլյուկոզայի մշակմանը , այլ օգնում է թուլացնել մարմինն ու պատրաստել  քնի։

 Կարտոֆիլ
Ոչ մեծ քանակությամբ խորովված կարտոֆիլը  չի ծանրաբեռնի ստամոքսը, այլ  ընդհակառակ։ Կմաքրի ստամոքսում եղած տոքսիններից, որոնք խոչընդոտում են տրիպտոֆանի ընդունմանը օրգանիզմի կողմից։

Վարսակ
Հարմար է բանանի հետ օգտագործմանը։ Վարսակը ևս հարուստ է մելոտոններով՝ քնի հորմոնով։

Նուշ
Մեկ բուռ  նուշը կօգնի ձեզ քնել , որովհետև այն հարուստ է տրիպտոֆանով և մագնեզիումով։

Կտավատի և քունջութի սերմեր
Այս սերմերը  հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով՝  որոնք հանդիսանում են լավ տրամադրության հիմնական աղբյուրը։

Թեփով հաց
Կերեք մեկ կտոր այսպիսի հաց մեղրով և մի մոռացեք խմել թեյ։ Ձեր օրգանիզմը կսկսսի ինսուլին արտադրել , ինչն էլ կօգնի տրիպտոֆինին հասնել ուղեղ, որտեղ  հաջողությամբ վերածվում է սերոտոնինի:

Եգիպտացորենի փաթիլներ
Սրանք ևս նպաստում են սերոտանինի առաջացմանը, օգնում են մեր մարմնին թուլանալ, հանգստանալ և էֆեկտիվ կերպով նպաստում են մարսողական համակարգի վրա։

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան
Աղբյուր` Med2.ru

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ