Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է D վիտամինի մակարդակը կապված տղամարդկանց շրջանում բարձր մահացության հետ

Ինչպե՞ս է D վիտամինի մակարդակը կապված տղամարդկանց շրջանում բարձր մահացության հետ

386
0

Արյան մեջ D վիտամինի ցածր մակարդակը կարող է տղամարդկանց շրջանում լուրջ հիվանդությունների եւ բարձր մահացության հավանական գործոն լինել: Այս մասին տեղեկացվում է EurekAlert-ի մամուլի հաղորդագրության մեջ:

University Hospitals Leuven-ի (Բելգիա) մասնագետների հետազոտությանը մասնակցել է 40-79 տարեկան 1970 տղամարդ: Մասնագետները համեմատել են D վիտամինի մետաբոլիտների մակարդակը կամավորների ներկայիս առողջության ցուցանիշների հետ՝ հաշվի առնելով տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը եւ ինքնազգացողության սուբյեկտիվ գնահատականը: Պարզվել է, որ մետաբոլիտների մակարդակը կապված է վաղաժամ մահվան ռիսկի հետ, սակայն միայն ազատ D 25-հիդրոքսիվիտամինով կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել առողջության հետ կապված հետագա խնդիրները:

Գիտնականների խոսքերով՝ D վիտամինի պակասը բացասաբար է ազդում առողջության ընդհանուր վիճակի վրա եւ կարող է կանխատեսել մահվան ավելի մեծ ռիսկը: Սակայն գիտնականների համար դեռ պարզ չէ պատճառահետեւանքային կապը եւ դրանց հիմքում ընկած մեխանիզմները:

Նշենք, որ D վիտամինի պակասը տարածված է Եվրոպայում, հատկապես՝ տարեցների շրջանում: Այս անբավարարությունը կապված է ծերանալու հետեւանքով առաջացող շատ հիվանդությունների զարգացման ավելի մեծ ռիսկի հետ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը եւ օստեոպորոզը: Նշենք, որ այս վիտամինի պակասը տարածված է նաեւ Հայաստանում, չնայած այն բանին, որ տարվա ընթացքում արեւոտ օրերն այստեղ բավական շատ են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ