Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիայում դիմակ կրելը պարտադիր է դարձել բոլոր հանրային վայրերում

Թուրքիայում դիմակ կրելը պարտադիր է դարձել բոլոր հանրային վայրերում

360
0

Թուրքիայի բոլոր նահանգներում պարտադիր է դարձել դիմակ կրելը բոլոր հանրային վայրերում՝ կապված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ։ Այս կանոնը խախտողներին սպառնում է վարչական պատասխանատվություն, հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով Gundem Kibris թերթին։

Ըստ հրապարակման՝ Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատվական խորհուրդը և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի 81 նահանգներ են ուղարկել շրջաբերականներ, համաձայն որոնց` երկրի քաղաքացիները և հյուրերը պարտավոր են բոլոր հանրային վայրերում, այդ թվում՝ փողոցներում, զբոսայգիներում, լողափերում, հասարակական տրանսպորտում և աշխատավայրում կրել դիմակ և դրանք կարող են հանել միայն տանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Թուրքիայում 24 ժամում կորոնավիրուսի 1703 դեպք է հաստատվել, ինչը ռեկորդային աճ է համարվում մայիսից ի վեր։ Երկրի իշխանություններն արգելել են հասարակական տրանսպորտում կանգնած ուղևորների փոխադրումը, խստացվել է սրճարանների ու ռեստորանների սանիտարական միջոցառումների պահպանման վերահսկողությունը։

Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում մինչև օրս կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 281 հազար մարդու մոտ, որոնցից 252 հազարը բուժվել է, 6730-ը՝ մահացել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ