Գլխավոր էջ Նորություններ Ավանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ավանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

484
0

Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:50-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» եւ «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Ավան վարչական շրջանի բնակիչներ 29-ամյա Գոռ Ա.-ն և 34-ամյա Զավեն Ս.-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Ավան 14-րդ փողոցում գտնվող խաղահրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Գոռ Ա.-ի, Զավեն Ս.-ի և Ավան վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Վրեժ Մ.-ի միջեւ: Վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել եւ նշված վնասվածքներն է պատճառել վիրավորներին:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Վրեժ Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք, կատարվածի մասին բացատրություն է տվել, այնուհետև բաց է թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ