Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինդոնեզիայում դիմակային ռեժիմը խախտածներին մեկուսացնում են կատաֆալկների մեջ

Ինդոնեզիայում դիմակային ռեժիմը խախտածներին մեկուսացնում են կատաֆալկների մեջ

411
0

Ինդոնեզիայի Արեւելյան Յավա նահանգում COVID-19-ի դեմ պայքարի թիմերից մեկը շուկայում տասնյակ մարդկանց հրամայել է դագաղով կատաֆալկի մեջ մտնել, որն օգտագործվել էր կորոնավիրուսով վարակվածների դիերը տեղափոխելու համար, գրում է Jakarta Post-ը: Այս կերպ կորոնավիրուսի դեմ պայքարողները պատժում են դիմակային ռեժիմի խախտողներին:

Ինչպես հայտնել է խմբի համակարգող Ուգաս Իրվանտոն` մինչ կատաֆալկ մտնելը խախտողներին դիմակներ են տվել:

Այպիսի պատժի է ենթարկվել նահանգի շուկաներից մեկի շուրջ 50 վաճառող եւ գնորդ:

Սակայն սա COVID-19-ի համավարակի կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները խախտողներին պատժելու միակ յուրահատուկ եղանակներից չէ:
Դիմակային ռեժիմը խախտած վաճառողներին նաեւ հրամայում են մեկ շաբաթով փակել իրենց խանութները, երեք ամսով առգրավում են նրանց անձը հաստատող փաստաթղթերը, իսկ որոշ խախտողների նաեւ հանձնարարում են հոգ տանել շուկայի եւ կոյուղագծերի մաքրման մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ