Գլխավոր էջ Նորություններ Կոռուպցիոն սկանդալներով հայտնի պաշտոնյաներ, Թուրքիայի հետ կապերով փորձագետ. ովքե՞ր են առողջության ապահովագրության...

Կոռուպցիոն սկանդալներով հայտնի պաշտոնյաներ, Թուրքիայի հետ կապերով փորձագետ. ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները

881
0

Կոռուպցիոն սկանդալներում ներգրավված նախկին ՊԱԳ-ականներ եւ Թուրքիայի հետ կապերով փորձագետ. ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնած Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ անցած շաբաթ բավականին կոշտ արտահայտվեց նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հիշեցնենք, որ վիճահարույց հայեցակարգով նախատեսվում է 2022 թվականից Հայաստանում ներդնել առողջության համընդհանուր ապահովագրություն, ապահովագրությունը դարձնել պարտադիր եւ աշխատող անձանց եկամտի 4-6 %-ը գանձել որպես առողջության հարկ:«Մի կողմից` հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն` որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից` ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում` առողջության հարկ սահմանելով»,- ասել էր Ջանջուղազյանը:

Ավելի վաղ` դեկտեմբերի 4-ին` Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ առաջարկվող նախագծի վերաբերյալ կառավարությունում միասնական կարծիք չկա։

E-draft-ում հայտնվելուց հետո փաստաթղթի վերաբերյալ քննադատության մեծ ալիք բարձրացավ․ ընդ որում, ոչ միայն «ծրագրավորողների եւ հաշվապահների» կողմից, ինչպես նշում էր նախարար Թորոսյանը: Բացի շատ քննարկված եւ գրեթե համընդհանուր դժգոհություն առաջացրած 6 տոկոսից մասնագետները սխալ են համարում նաեւ ապահովագրության պետականացումը:

Ավելի վաղ մեր հրապարկումներից մեկում անդրադարձել էինք խնդրին` նկատելով, որ հայեցակարգային փաստաթղթի մշակման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են եղել ներկայումս միջազգային կազմակերպությունների փորձագետներ, իսկ նախկինում` Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին պետ Սարո Ծատուրյանը եւ ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Ուշագրավ է, որ այս անձինք երեք տարի առաջ ձերբակալվել էին` պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

Որոշ ժամանակ անց Ծատուրյանի գործը կարճվել էր, ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, կայացված քաղաքական որոշման արդյունքում: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները չեն բացառել վարկածը, որ այս պատմության մեջ խառն է նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Չմոռանանք, որ ՊԱԳ-ի կադր էր նաեւ Արսեն Թորոսյանի նշանակած փոխնախարար Արսեն Դավթյանը, որին ձերբակալեցին մի քանի ամիս առաջ խոշոր չափով կաշառք վերցնելու համար։

Ոլորտի մասնագետներն ընդհանրապես տարակուսանք են հայտնում նախարար Թորոսյանի շրջապատում նախկին ՊԱԳ-ականների հայտնվելու առնչությամբ, քանի որ, ըստ նրանց, նախկինում ՊԱԳ-ը, որի հիմնական գործառույթն է պետպատվերի շրջանակում քաղաքացու բուժման համար գումարի տրամադրումը բուժհաստատություններին, հայտնի է եղել որպես «ատկատի լվացքատուն»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում՝ Armlur.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ