Գլխավոր էջ Նորություններ Քաղցկեղով հիվանդների բուժման տվյալերն ավեի քան տպավորիչ են․ Արսեն Թորոսյան

Քաղցկեղով հիվանդների բուժման տվյալերն ավեի քան տպավորիչ են․ Արսեն Թորոսյան

732
0

Քաղցկեղով հիվանդների բուժման տվյալերն ավեի քան տպավորիչ են, որովհետև պետության կողմից ֆինանսավորված վիրահատոությունների աճը 300տոկոսից ավելի է։
2018 ի նոյեմբերին եղել է 979 վիրահատություն պետպատվերի շրջանակում , այս տարի եղել է 4000 վիրահատություն։ Հավելյալ 3000 մարդու պետությունը կատարել է անվճար վիրահատություն։ Այս մասին Faktor TV-ի հետ զրույցում  ասել  է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քաղցկեղի դեմ պայքար ասելիս միշտ պետք է հիշենք առաջնային կանխարգելումը, հետո վաղ հայտնաբերումը,  հայտնաբերելուց հետո էլ  բուժենք՝ վիրահատություն քիմիաթերապիա, ճառագայթային բուժում» ։

Նախարարի պնդմամբ պետությունը շարունակելու է ոլորտի մեջ ներդրումներ կատարել։

«Հաջորդ տարի սկսելու ենք կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը։ Նաև կրծքագեղձի քաղցկեղի քիմիաթերապիայի մի թանկարժեք դեղ ենք գնելու, պետական պատվերի շրջանակում։ Գնման գործընթացը սկսվել է, մոտավորապես կես միլիոլն դոլարի  սահմաններում 80 առաջնային դեպքերի համար»։

Արսեն Թորոսյանը հարցազրույցի ընթացքում  նշեց, որ պետության կողմից ներդրումները քաղցկեղի դեմ պայքարի գործում՝ թե օրենսդրական կանխարգելիչ, թե բուժական մասով ֆինանսավորումը շարունակական բնույթ է կրելու։

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ