Գլխավոր էջ Գլխավոր «Չկա ծխողների իրավունք հասկացություն». Արսեն Թորոսյան

«Չկա ծխողների իրավունք հասկացություն». Արսեն Թորոսյան

1658
0

Չկա ծխողների իրավունք հասկացություն, կա մարդու ազատ գործելու իրավունք: Քանի դեռ օրենքնով ինչ-որ բան արգելված չէ, դու կարող ես դա անել: Մենք չենք արգելում օրենքով ծխելը, մենք ընդհամենը սահմանափակում ենք դրա օգտագործումը Հայաստանի աշխարհագրական տարածքի 0.5%-ից էլ փոքր տարածքում, մնացած 99.5%-ում կարելի է ծխել, խնդրեմ թող իրենց առողջությունը փչացնեն, բայց ոչ ուրիշներինը նույնպես: Այս մասին Faktor TV-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի պնդմամբ հակածխախոտային օրենքները պետություններին երբեք չեն բերում վնաս, այլ բերում են միայն օգուտ:

«Եթե մենք ուզում ենք ունենալ զարգացած տնտեսություն, ապա մենք պետք է ունենանք առողջ հասարակություն: Ծխելը մեր երկորում մահացությունների ամենամեծ ռիսկի գործոններից մեկն է»,- ավելացրել է նախարարը:

Լրագրողի հարցին, թե Ազգային ժողովում դեկտեմբերի 9-ի նիստի ընթացքում, ինչու նախարարը չի ներկայացրել օրենքի նախագաիծը, Արսեն Թորոսյանը պատասխանեց.

«Մենք չէինք նախատեսել, որ օրենքը կդրվի քննարկման հենց այս քառօրյայում, սկզում ես էի ներկայացուցիչը, քանի որ օրենքի նախագծի քննարկումը ձգձգվեց և հասավ դեկտեմբեր ամիս, փոխվեց ներկայացուցիչը»:

Նա հավելեց, որ նախորդ ամբողջ շաբաթվա ընթացքում եղել է գործուղման և մեկ օրվա համար չեն ցանկացել կրկին փոփոխություններ անել ներկայացուցչական կազմում:

Անդրադառնալով հարցին՝ թե արդյոք կընդվի օրենքը, նախարարը շեշտեց.

«Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կողմ կամ դեմ կոճակ սեղմող մեկ պատգամավոր պատկերացնի թոքի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից կամ մեկ ուրիշ քաղցկեղից մահացող մեր այն քաղաքցու լուռ հայացքը, ով կպահանջի Ազգային ժողովի իր ներկայացուցչից, թե ինչու դուք քայլեր չձեռարկեցիք, որ ես այսօր չմահանամ»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ