Գլխավոր էջ Նորություններ Հանրային փակ տարածքներում ծխելը կարգելվի. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Հանրային փակ տարածքներում ծխելը կարգելվի. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

947
0

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Կառավարության ներկայացրած օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է հանրային փակ տարածքներում արգելել ծխելը: Նախագիծն ընդունվեց 87 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` ասելով՝ քանի որ նախագիծը շտկումների կարիք ունի, այս տեսքով դեմ կքվեարկեն` ակնկալելով առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ:

Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ