Գլխավոր էջ Medmedia TV Սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին կհայտարարվի

Սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին կհայտարարվի

1417
0

Սեպտեմբերի 12-ին հայտարարված արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ  նիստում հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե  արդյոք սեպտեմբերի 12-ից հետո ՀՀում հայտարարվելո՞ւ է կարանտին։ Նշենք, որ դեռ նիստի սկզբում Գրիգորյանը տեղեկացրել էր, որ արտակարգ դրությունն այլևս չի երկարացվի։

«Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել ու պայքարը շարունակել համավարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»,– հայտարարեց Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ