Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ տեղական արտադրության թեստերով թեստավորում չի իրականացվում

Ինչու՞ տեղական արտադրության թեստերով թեստավորում չի իրականացվում

711
0

Հունիսի վերջին պարետը, առողջապահության նախարարը, միմյանց հերթ չտալով, հայտարարեցին՝ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Դրանից երկու ամիս անց Panorama.am-ը փորձեց պարզել, արդյո՞ք դրանք օգտագործվում են կորոնովիրուսի ախտորոշման համար, որքանո՞վ են վստահելի դրանք։ Պարզվում է՝ մինչև օգոստոսի վերջին օրերին էլ հայկական արտադրության թեստերով ախտորոշում չի իրականացվում։

Օգոստոսի վերջին ԱՆ-ի տրամադրած գրավոր պատասխանի համաձայն, Հայաստանում հիվանդների ու կասկածելի ախտանշաններ ունեցող քաղաքացիների թեստավորումն իրականացվում է  ռուսական, ճապոնական, բելգիական, հարավ կորեական, ամերիկյան արտադրության թեստերով։ Իսկ հայկական արտադրության թեստերն օգտագործվել են վերջինների փորձաքննության համար։

Ներկայացնում ենք ԱՆ-ին ուղղված Panorama.am-ի հարցերն ու առողջապահության նախարարության պատասխանները.

1. Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազմանը զուգահետ ակտիվացան թեստերի անորակ լինելու վերաբերյալ կասկածներն ու խոսակցությունները։ Շատ հիվանդներ հայտարարեցին, չնայած թեստի պատասխանը բացասական է եղել, սակայն իրենց մոտ Քովիդ է ախտորոշվել։ Ի՞նչ թեստերով է կատարվում ախտորոշումը հիմա Հայաստանում։ Որքա՞ն է սխալվելու հավանականությունը։
2. Որքանո՞վ են ճիշտ ախտորոշում տեղական արտադրության թեստերը։
3. Արդյո՞ք թեստավորվում են կորոնավիրուսով հիվանդի ընտանիքի անդամները՝ անկախ ջերմելուց։ Եթե այո, երբվանի՞ց, եթե ոչ՝ ինչո՞ւ։

Աղբյուրը՝ panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ