Գլխավոր էջ Նորություններ «Դիմակներ շարունակելու ենք կրել»․ Լիլիթ Մակունց

«Դիմակներ շարունակելու ենք կրել»․ Լիլիթ Մակունց

531
0

«Դիմակներ շարունակելու ենք կրել, թեև նվազում է վարակվածների թիվը, թե ինչպիսի խստությամբ և ինչ ռեժիմով ՝ կորոշի կառավաությունը»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պարզաբանելով, թե ինչ է սպասվում արտակարգ իրավիճակի ավարտից և կարանտին սահմանելուց հետո:

Ինչ վերաբերում է հավաքների ազատությանը, Մակունցը պարզաբանեց, որ անտեղի է համավարակով պայմանավորված  սահմանափակումները  կապել քաղաքական  գործընթացների հետ:

«Ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն այլ հարթակներ՝ այս պահին իրենց քաղաքական խոսքը հասանելի դարձնելու համար»,- ասաց Մակունցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ