Գլխավոր էջ Նորություններ ԼՀԿ-ն դեմ կքվեարկի արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթին

ԼՀԿ-ն դեմ կքվեարկի արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթին

2180
0

Ազգային ժողովի «Լուսավոր Հայատան» խմբակցությունը դեմ կքվեարկի Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու օրենսդրական նախագծերի փաթեթին։ Այս մասին սեպտեմբերի 4-ի խորհրդարանի նիստում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի այս նախագծին, որովհետև այն չի բխում այսօրվա խնդիրների լուծումներից ու ավելի է խնդիրներ առաջացնելու: Մենք արդեն 3-4 ամիս ասում ենք, որ պետք է անցնել այլ ռեժիմի, որովհետև երկրին լուրջ վնաս է հասցնում արտակարգ դրությունը, մեզ առաջարկում են մինչև 6 ամսով կարանտին հայտարարելու նախագիծ, որը բազմաթիվ խնդիրներ ունի»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ կարելի է քննարկել այլ տարբերակներ և գոնե փոխել կարանտին հայտարարելու հետ կապված անվանումը:

Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնմաններթափանցմանդրանց ծագման և տարածման վտանգիբռնկումներիհամաճարակի առաջացմանինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտինԿարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբմարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներումՀամաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանումպետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակումանձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներինքնամեկուսացում/մեկուսացում:

Այն դեպքերումերբ կարանտին կսահմանվի կառավարության կողմիցհնարավոր կլինեն նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելուանցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներիրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանումապրանքների փոխադրման սահմանափակումներկրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներսահմանափակումներ ՏԻՄերում կամ այլ հաստատություններումԱրտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներովխստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբԱյլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգըտնտեսական գործունեության արգելման դեպքերը:

Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ըապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվիիսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ