Գլխավոր էջ Գլխավոր Շոկային որոշում․ դատական կարգով մարդկանց կստիպեն պատվաստվե՞լ

Շոկային որոշում․ դատական կարգով մարդկանց կստիպեն պատվաստվե՞լ

52547
0

Այսօր, սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը բուռն էր։ Խնդրահարույցը, ինչպես նիստին ներկա պատգամավորներից շատերը նկատեցին իմունոկանխարգելմանը առնչվող կետերն էին, որն իր մեջ ներառում է ազգաբնակչությանը պատվաստելը, ընդհուպ՝ դատական կարգով։ Նշենք, որ ) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի 2-րդ կետի 5-րդ մասի համաձայն, եթե անձը հոժարակամ չի իրականացնում իմունոկանխարգելումը, այսինքն՝ պատվաստումը, ապա այն կարող է «պարտադրվել» դատական կարգով։

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Նարեկ Զեյնալյանը հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանից փորձեց ճշտել, արդյո՞ք մարդուն այդ պատվաստումները կպարտադրվեն դատական կարգով, սակայն հարցին ի պատասխան ԱՆ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը շտապեց հավելել, որ նման բան չի լինելու․

«Իմունոկանխարգելումը միայն կամավոր է իրականացվելու։ Նման բան չկա, մարդկանց, այս միջոցառումը չի պարտադրվելու»,-նշեց նա։

Զեյնալյանն էլ շտապեց նկատել, որ , պարոն Գրիգորյանի տված տեղեկատվության հետ հակասություններ կան․

«Պարոն Գրիգորյանն այլ բան ասաց, խնդրում եմ պարզ ձևակերպել, իմունոկանխարգելումը մարդկանց կպարտադրվի՞, թե՞ ոչ»,-հարցադրեց Զեյնալյանը։

Հարցին ի պատասխան Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ եթե մարդը օրենքով սահմանված կարգով ինքնամեկուսացման կամ մեկուսացման մեջ է գտնվում, ապա այդ միջոցառումից չի խուսափի, դա ազգաբնակչության առողջության ու անվտանգության համար է արվում։

Իսկ Զեյնալյանը հիշեցրեց, որ ինքնամեկուսացման ու մեկուսացման մեջ գտնվող անձը համարվում է ոչ առողջ, ուստի իմունոկանխարգելումը, այսինքն պատվաստումը նրա պարագայում չի կիրառվում, այլ առողջ մարդու։ Խնդրեց պարզաբանում, ինչու՞ պետք է առողջ մարդուն, դատական կարգով պատվաստում պարտադրվի։

Սակայն, ինչպես նիստի ընթացքը ցույց տվեց, գլխավոր զեկուցող Ռաֆիկ Գրիգորյանը շատ էր շտապում քվեարկություն անցկացնել։

« Բառակապակցությունների, տերմինների ու տեխնիկական մի շարք մանրուքների վերաբերյալ կարող ենք քննարկում անե 2-րդ ընթերցմանը, իսկ հիմա եկե՛ք քվեարկենք»։

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և լրամշակված առաջարկներով այլ  օրենքների փաթեթներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծերը ընդունվեցին, դեմ էր քվեարկել ընդամենը մեկ հոգի։

Սյուզի Ասատրյան

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ