Գլխավոր էջ Նորություններ «Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հարյուր հազար...

«Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հարյուր հազար դրամ»․ Ն․Զոհրաբյան

548
0

Դուք ի վերջո չասացիք, թե ՀՀ-ի հետ սահմանները բացվելո՞ւ են, թե՞ ոչ, և այս մարդիկ կարողանալո՞ւ են մեկնել․ նրանց երեխաները դասի պետք է գնան, մարդկանց հետ խզել են աշխատանքային պայմանագրերը, քանի որ չեն կարողանում մեկնել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով արդարադատության փոխնախախար Ռաֆիկ Գրիգորյանին, ով ներկայացրեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի ընդունման արդյունքում սեպմտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է, քանի որ մարդիկ չեն կարողանում մեկնել Ռուսաստան: «Այս նախագիծը խնդիրներ է առաջացնելու, այն հակասում է ՀՀ սահմանադրության 39. 61, 77, 80 հոդվածներին»,-ասաց նա և հավելեց․

«Մեր նախկին գործընկերը մի շատ լավ նախադասություն ուներ, թե քաղաքացին տուգանքի մատերալ չէ, որի հետ միանշանակ համաձայն ենք։ Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հարյուր հազար դրամ: Սրանք բազմաթիվ խնդրահարույց դրույթներ են, որոնք այս նախագիծը մարդու իրավունքների առումով դարձնում են խոցելի է և կարծում եմ, որ միանշանակ պետք է վերանայվի, այս նախագծով ավելի ենք բարդացնելու ՀՀ քաղաքացիների վիճակը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ փոխնախարարը հայտնել էր, որ առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը, էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշումը այլևս չի կիրառվելու, այդ տվյալները սահմանված կարգով ոչնչացվելու են: Իրավաբանական անձանց գործունեության մասով տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, այլ նախատեսված է միայն անվտանգության կանոնների սահմանում և սահմանափակումներ, և միայն բացառիկ դեպքում, երբ կոնկրետ իրավաբանական անձը կհանդիսանա տարածքի վարակի աղբյուր, հնարավոր է կարանտին հայտարարել նաև այդ հատվածում:

Աղբյուրը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ