Գլխավոր էջ Նորություններ Բաթումիից վերադարձողները կինքնամեկուսանան

Բաթումիից վերադարձողները կինքնամեկուսանան

419
0

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն կոչ է արել երկրի քաղաքացիներին Բաթումից վերադառնալուն պես մեկուսանալ և առաջին իսկ ախտանշանների դեպքում զանգահարել թեժ գիծ։

Ըստ նրա՝ դա շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը ստիպված չլինի դիմել ավելի խիստ միջոցների և վերականգնել կարանտինի ռեժիմը:

«Ես ուզում եմ մեր բնակչությանը խնդրել պահպանել սոցիալական հեռավորությունը, նույն պատասխանատվությամբ կրել դիմակներ, ինչպես ամբողջ տարվա ընթացքում` օգնելու կոտրել վիրուսային շղթան», – լրագրողներին ասել է Տիկարաձեն:

Նախարարը հայտարարությունն արել է սեպտեմբերի 2-ին, երբ Վրաստանը կորոնավիրուսային վարակի ռեկորդային թվով՝ 38 դեպք էր գրանցել։ Նման բարձր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր ապրիլի 17-ին`34 դեպք:

Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Բաթումում։ Այնտեղ անվտանգության միջոցառումները կուժեղացվեն, բայց քաղաքը չեն փակի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ