Գլխավոր էջ Նորություններ Չղջիկները կորոնավիրուսի տարածման աղբյուր չեն

Չղջիկները կորոնավիրուսի տարածման աղբյուր չեն

2280
0

Չղջիկները կորոնավիրուսի տարածման աղբյուր չեն: Նրանցից մարդուն վարակի փոխանցումը հազվադեպ երևույթ է: Այս մասին Ռիա Նովոստիին ասել է վարակաբան Անատոլի Ալտշտեյնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող կառույցներից մեկում չղջիկ է հայտնաբերվել: Մոսկվայի քաղաքապետարանի բնապահպանական և շրջակա միջավայրի բաժնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ չղջիկը վտանգ չի ներկայացնում:

«Կորոնավիրուսի տարածման համար այս չղջիկները վտանգ չեն ներկայացնում: 2019-ին տեղի ունեցածը , երբ չղջիկներից կորոնավիրուսը փոխանցվեց մարդուն, եզակի երևույթ է: Դա շատ հազվադեպ է տեղի ունենում: Միշտ չէ, որ  չղջիկների մոտ ձևավորվում է հիվանդություն, որը փոխանցվում է մարդկանց: Իր գործը կորոնավիրուսը չղջիկների օգնությամբ արդեն արել է՝ համավարակ է առաջացրել:  Կրկնակի դեպքերը բացառված չեն, բայց դրանք կարող են տեղի ունենալ 200 կամ 300 տարի հետո։»,- ասել է Ալտշտեյնը:

Ըստ վարակաբանի՝ պետք չէ չղջիկներից վախենալ , առավել ևս նրանց ոչնչացնել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ