Գլխավոր էջ Նորություններ Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 4800

Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 4800

434
0

Մոսկվայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով ևս 13 պացիենտ է մահացել: Այս մասին հայտնում է Covid-19-ի հետ կապված իրավիճակի մոնիթորինգի և հսկողության օպերատիվ շտաբը:

«Մոսկվայում հաստատված թոքաբորբով և կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ 13 պացիենտ է մահացել»,- RT-ն փոխանցում է շտաբի հաղորդագրությունը:

Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի հետևանքով մահերի ընդհանուր թիվը հասել է 4857-ի:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը սեպտեմբերի 2-ին հասել է 26 040 610-ի, մահացել է 863 573 մարդ, ապաքինվել՝ 18 289 470 մարդ:

Վարակման դեպքերի թվով առաջատար եռյակն անփոփոխ է: Ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (ավելի քան 6.7 մլն), Բրազիլիայում (ավելի քան 3,9 մլն), Հնդկաստանում (ավելի քան 3,8 մլն): Այս եռյակն առաջատարն է նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշով:

Վարակման մեծ թվով դեպքեր է գրանցվել նաև Ռուսաստանում, որտեղ վարակման ցուցանիշը գերազանցել է 1 մլն-ը: Պերուում, Հարավային Աֆրիկայում, Կոլումբիայում և Մեքսիկայում վարակվածների թիվը գերազանցել է 600 հազարը, Իսպանիայում, Արգենտինայում և Չիլիում՝ 400 հազարը, Իրանում, Մեծ Բրիտանիայում, Բանգլադեշում և Սաուդյան Արաբիայում՝ 300 հազարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ