Գլխավոր էջ Գլխավոր Թորոսյանի գործունեության 20 դրական փաստերը

Թորոսյանի գործունեության 20 դրական փաստերը

999
0

20 դրական փաստ առողջապահական համարկարգի վերջին երկու տարիների կառավարման մասին

1․ Ուղղաթիռի ներդրում- Այն հնարավորություն է տալիս մարզերից, հիվանդներին արագ հասցնել Երևան և ցուցաբերել պատշաճ բուժօգնություն։ Ուեցել ենք դեպքեր և վիրավոր զինվորին Արցախի կամ Տավուշի սահմանային գոտուց տեղափոխել են Երևանի բուժկետրոններ։

2․ Վերարտադրողականության ծրագիր- Մինչ ծրագրի ներդրումը անպտղություն ունեցող զույգերից շատերը չեն կարողացել երեխա ունենալ, ծրագրի շահառու հանդիսացող զույգերը օգտվելու են արհեստական բեղմնավորման անվճար հնարավորությունից։

3․ 0-18 տարեկան երախաների անվճար բուժօգնություն- Այն իր մեջ ներառում է նաև վիրահատությունները և միտված է ֆինասական բեռի նվազեցմանը։

4․ ԱրՄեդ- էլեկտրոնային առողջապահության համակարգ – հնարավորություն է տալիս առանց հերթերի սպասարկվել նախընտրած հիվանդանոցում, նախընտրած բժիշկների մոտ, առանց հերթ կանգնելու։ Այն արդեն ներդրված է նաև առողջության առաջնային պահպանման օղակում։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է գրանցվել և հետևել իր հիվանդության պատմությանը, իսկ հետազոտությունները կպահպանվեն էլեկտրոնային։ Թեև հարկ է նշել, որ համակարգի ստեղծումը ավելի վաղ էր, քան թավշյա հեղափոխությունը, այն ժամանակ առողջապահության նախարար էր Լևոն Ալթունյանը, սակայն գործարկվել է Արսեն Թորոսյանի կառավարման ընթացքում:

5․Ինսուլտի բուժման ծրագիր – Այս ծրագրի շրջանակներում այն անվճար բուժօգնություն են ստացել հազարավոր քաղաքացիներ, որոնք մինչ այդ բուժման հանարվորություն չեն ունեցել։

6․ Հակածխախոտային պայքարի ծրագիրը – Որով նախարարը և նախարարությունը ջանք ու եռանդ չեն խնայում, որ քաղաքացիները թողնեն ծխելը և անցնեն առողջ ապրելակերպի։ Թեև ծրագիրը ամենաքննարկվածներից և ամենաքննադատվածներից, բայց այնուամենայնիվ նպատակը արդարեցնում է միջոցները։

7․ 2021թ-ին Մարտունու ԲԿ-ի շինարարությունը և Վայոց Ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման աշխատանքները։

8․ Օրենսդրական նախաձեռնության շնորհիվ ՀՀ քաղաքացիները կարող են դեղորայք ստանալ արտերկրից՝ փոստային առաքման միջոցով։

9․ Դեղերի մասին օրենքի ընդունումը ընդլայնեց ՀՀ ներկրվող և արտահանվող դեղերի շուկան։

10․Մասնավորեցման ցանկից հանվեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։

11․Մարզերին 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա է բաշխվել։

12․Վերազինվել է Չինաստանի կողմից ՀՀ-ին նվիրաբերված Շտապ օգնության մեքենաների պարկը։

13․ Մեկնարկել է Սևանի բուժկենտրոնի շահագործումը։

14․ Շտապ օգնության 10 նոր մեքենա է տրամդրվել Արցախի հանրապետությանը։

15․ Շարունակական մասնագիտական զարգացման ծրագրից հանվել է գումարային բաղադիրչը և այլևս հնարավոր չէ միավորներ ստանալ վճարելով։

16․ Նախարարի 2019թ-ի հունիսի 12 հրամանով պարզեցվել է լիցենզավորման գործընթացը։

17․ Ստեղծվել և հաստատվել են բժշկական մի քանի ոլորտների, նեղ մասնագիտական ուղեցույցներ։ (Oր՝ Ակնաբուժության՝ դեղին բծերի, նեովասկուլյար գլաուկոմիա, մակուլյար կիստոզ, ալերգոլոգիայի և իմունականխարգելման և այլն։)

18․ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին նախագիծը, ընդունվեց ԱԺ-ում։

19․ Մի քանի անգամ ավելացվեց առողջապահության ոլորտին հատկացվող գումարների ցանկը։

20․ ներդրվել է 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ծրագիր, մշակվել ռազմավորություն և հաստատվել, առայժմ գտնվում է գործարկման փուլում։

 

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ