Գլխավոր էջ Նորություններ Մշակվել է սոցիալական հեռավորության նոր ձև

Մշակվել է սոցիալական հեռավորության նոր ձև

761
0

Նիդերլանդներում նոր տեխնոլոգիա են մշակել՝ սոցիալական հեռավորության պահպանման համար։ Ռոտերդամի կայարանում ցանկանում են տեղակայել հատուկ հարթակ՝ անվտանգության գոտիներով։ Այս մասին հայտնում է designboom պարբերականը։ Սարքը, որը կես մետր բարձրություն ունի, կոչվում է Physx։ Այն ծածկված է լինելու մեմբրանով, որի թելերը իրենց ձեւը փոխելու են, երբ նրանց վրա ազդեցություն են գործում։ Հենց որ մարդը սարքի մոտ ոտք է դնում, անմիջապես հայտնվում է անվտանգության գոտու ուրվապատկեր՝ 1,5 մետր հեռավորության պահպանմամբ, ներկված նարնջագույն գույնով։

Վերջինիս գույնի խտությունը կախված է տարածքում կարդկանց խտությունից։ Գույնի խտությամբ էլ նշվում է  վտանգավորության կամ անվտանգության մակարդակը։ Սարքի հեղինակը տեղացի ճարտարապետ Կոզիմո Սկոտուչին է։ Նրա համար ներշնչանքի աղբյուր է դարձել այս սարքը ստեղծելու տարածաժամանակային ցանցը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ