Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակը հաղթահարված է․ Տիմոշենկո

Կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակը հաղթահարված է․ Տիմոշենկո

404
0

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամային իրավիճակը կարողացել է հաղթահարել, սակայն ապաքինվելուն դեռ շատ ժամանակ կա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ քաղաքական գործչի մամուլի քարտուղարը հաղորդել էր, որ Տիմոշենկոն կորոնավիրուսով է վարակվել, նրա վիճակը գնահատվում էր ծանր:

«Ծանր հիվանդության դեմ մոտ երկու շաբաթ տևած պայքարը փոխում է իրականության զգացողությունը: Բայց այդ մասին քիչ ավելի ուշ կխոսենք…Այսօր վերջապես հաջողվեց հաղթահարել ճգնաժամային վիճակը, և չնայած որ մինչ ապաքինվելը դեռ շատ կա՝ հիմա արդեն նորմալ կյանքին քայլ առ քայլ վերադառնալու հնարավորություն է առաջացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիմոշենկոն և շնորհակալություն հայտնել իրեն բուժող բժիշկներին, բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են իրեն:

«Շնորհակալություն եմ հայտնում ձեր աջակցության, ջերմ բառերի, ծաղիկների, անգամ խաղալիքների համար, շնորհակալություն եմ հայտնում իմ առողջության մասին մտածողներին ու չհանձնվել խնդրողներին… Երբեմն մտածում եմ, որ կյանքում շատ հարցերում եմ պարտվել, բայց հիմա հասկացա, որ դա այդպես չէ: Քանի որ ունեմ այն արժեքավորը, ինչ պետք է երջանիկ մարդուն, և դա դուք եք՝ իմ հարազատները, իմ ընկերները, իմ համախոհներն ու մրցակիցները, մարդիկ, որոնք մոտ են իմ ոգուն, որոնց մի ամբողջ կյանք գիտեմ, որոնց ընդհանրապես ծանոթ չեմ, մարդիկ, որոնք իրապես անտարբեր չեն իմ նկատմամբ, և որոնց իրապես մեկ չէ իմ ճակատագիրը»,- գրել է քաղաքական գործիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Տիմոշենկոյից բացի նրա դուստրն ու փեսան նույնպես վարակվել են կորոնավիրուսով։

Հաղորդվել էր, որ պատգամավորի մարմնի ջերմաստիճանը չի իջնում 39 աստիճանից, նրան ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, մինչդեռ նրա հարազատները թեթև ախտանշաններ ունեին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ