Գլխավոր էջ Նորություններ Ոտքերում դիսկոմֆորտը կարող է լինել բարձր խոլեստերինի ախտանշան

Ոտքերում դիսկոմֆորտը կարող է լինել բարձր խոլեստերինի ախտանշան

590
0

Արյան մեջ խոլեստերինի բարձրացված մակարդակը կարող է երկար ժամանակ ի հայտ չգալ, եւ մարդն անգամ չի կասկածի, որ իր մոտ կա այդ խնդիրը։ Սակայն երբեմն խոլեստերինի բարձր մակարդակի մասին է վկայում ոտքերում դիսկոմֆորտը՝ ոտքերը թվում են ծանր, արագ են հոգնում։ Ճիշտ է՝ շատերն ուշադրություն չեն դարձնում այդ ախտանշաններին։

Ինչպես պատմում են ԱՄՆ-ի Քլիվլենդի կլինիկայի մասնագետները, քայլելիս ոտքերում, այդ թվում՝ ոտնաթաթերում դիսկոմֆորտի զգացողությունը կարող է վկայել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին։ Այդ վիճակը վտանգավոր է, հատկապես եթե բուժում չընդունել, չէ որ խոլեստերինի չափազանց բարձր մակարդակը հանգեցնում է անոթներում վահանիկների առաջացմանը։ Քանի որ զարկերակները նեղանում կամ խցանվում են խոլեստերինի պատճառով, դրանք չեն կարող  ոտքերին մատակարարել բավարար քանակությամբ արյուն, որպեսզի ոտքերը կարողանան նորմալ ընդունել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այդ պատճառով ոտքերը դառնում են կարծես ծանր, արագ են հոգնում, սկսում են ցավել։

Մասնագետների խոսքով՝ ցավերն այդ դեպքերում կարող են առաջանալ ոտքի ցանկացած մասում, վերջույթներից մեկում կամ երկուսում, լինել աննշան կամ ուժգին եւ անգամ այրող։ Վերջույթների զարկերակների հիվանդության առավել ծանր ձեւերն ունակ են զարգանալ՝ առաջացնելով քայլվածքի խանգարումներ՝ ընդհուպ մինչեւ վերջույթի կորուստ։

Ոտքերում դիսկոմֆորտի պատճառը պարզել, ինչպես նաեւ ախտորոշել խոլեստերինի բարձր մակարդակը կարող է միայն բժիշկը, ուստի վերոնշյալ ախտանշանների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի։

Մասնագետները հիշեցնում են, որ այսօր խոլեստերինի բարձր մակարդակը նկատվում է գրեթե բոլոր տարիքային խմբի մարդկանց մոտ, այդ թվում՝ երիտասարդների շրջանում։ Այդ խնդրին է հանգեցնում սխալ սննդակարգը՝ ներառյալ շատ ճարպերը, ֆիզիկական մարզումների բացակայությունը, ծխելը, ալկոհոլի չափից դուրս օգտագործումը եւ մետաբոլիզմի դանդաղեցման պատճառով գոտկատեղի չափերի մեծացումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ