Գլխավոր էջ Նորություններ «Այս պահի դրությամբ հավաստի ապացույցներ չկան, որ երեխայից երեխա դպրոցում կա վիրուսի...

«Այս պահի դրությամբ հավաստի ապացույցներ չկան, որ երեխայից երեխա դպրոցում կա վիրուսի տարածում». Դավիթ Մելիք-Նուբարյան

1567
0

Անդրադառնալով դպրոցների վերաբացման ռիսկային կողմին ԵՊԲՀ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ կան մի քանի կարևոր գործոններ.«Նախ պաշտպանել երեխաների առողջությունը,  պաշտպանել դպրոցում աշխատող մարդկանց առողջությունը և այնպես անել, որ դպրոցների բացումը չնպաստի վիրուսի տարածմանը: Այսօր հայտնի տվյալները ավելի շատ խոսում են, որ այդ երեք պրոցեսները կարելի է անել շատ ցածր ռիսկայինությամբ»:

Նրա խոսքով՝ կա այլ նրբություն, եթե երկրում համավարակի վիճակը այդքան էլ բարենպաստ չլինի, ապա դա  կարող է ազդել դպրոցի վրա:

«Այս պահի դրությամբ հավաստի ապացույցներ չկան, որ երեխայից երեխա դպրոցում կա վիրուսի տարածում, չկա նաև հավաստի ապացույց, որ երեխայից վիրուսը փոխանցվում է մեծահասակներին: Շատ քիչ ապացույց կա, որ մեծից երեխա կա տարածում: Եվ նաև քիչ ապացույց կա, որ դպրոցների բացումը նպաստում է համաճարակային վիճակի վատթարացմանը»,-ասաց նա:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ