Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերի թիվը մոտ 4 անգամ նվազել է. Դավիթ Մելիք-Նուբարյան

Կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերի թիվը մոտ 4 անգամ նվազել է. Դավիթ Մելիք-Նուբարյան

1143
0

ԵՊԲՀ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում  նշեց, որ կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերի թիվը մոտ 4 անգամ նվազել է:

«Պիկային ժամանակահատվածը հունիսի վերջ, հուլիսի սկիզբն էր: Բարեբախտաբար մենք տենում ենք, որ մահվան ելքով դեպքերի ցուցանիշը ևս նվազում է: Եվ ընդհանուր առմամբ ունենք վիճակի կայունացում»,-ասաց նա:

Անդրադառնալով դպրոցների վերաբացման հարցին, Մելիք-Նուբարյանը հայտնեց, որ կան հստակ ցուցիչներ և չափորոշիչներ, որոնց պետք է հետևել.«Ողջունելի է, որ դպրոցների վերաբացման ուղեցույցը նախապես է հրապարակվել և դա թափանցիկ գործըթացի արդյունք է:  Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ փաստաթղթի վրա մարդիկ աշխատել են և ակնհայտ է, որ փաստաթղթում հիմնական սկզբունքները ներառված են: Ըստ էության, հեղափոխական լուծումներ չեն կարող լինել: Այն գործոնները, որոնք ազդում են կոլիկտիվներում վարակի տարածումը կանխելու վրա՝ պետք է գործեն նաև դպրոցում»:

Մելիք-Նուբարյանի կարծիքով՝ այն մտահոգությունները, խորհուրդները, որոնք բարձրաձայնվել են, հնարավոր է ԿԳՄՍ նախարարությունը հաշվի առնի և փաստաթուղթն էլ ավելի լավը լինի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ