Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Պատասխանատու» նախարարը

«Պատասխանատու» նախարարը

687
0
Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Համավարակի դեմ պայքարի տապալման գլխավոր մեղավորներից մեկը՝ Արսեն Թորոսյանը, արձակուրդ է մեկնել։
Վերջինս արձակուրդ է մեկնել սեփական սխալների արդյունքում Հայաստանի առողջապահությունը և այնուհետև տնտեսությունը տապալելու պայմաններում։ Նախարարի արձակուրդը կարող էր արդարացվել բացառապես վարակի դեմ պայքարում վերջնական հաղթանակ տանելուց հետո։
Հաշվի առնելով, որ օրեր անց սկսվում է դասապրոցեսը դպրոցներում և Թորոսյանն ուղղակի պարտավոր է ուշադրությունը քառապատկել՝ երեխաների վարակվելու դեպքերը բացառելու համար։
Սույն իրողությունը խոսուն վկայություն է իշխանական էլիտայի «պատասխանատու» վերաբերմունքի մասին դեպի հայ ժողովուրըն ու Հայաստանի Հանրապետությունը։
Հ.Գ. Պարոն նախարա՛ր, պատասխանատու պահին մարտի դաշտը լքելու փաստը խոսում է ձեր մարդկային և մասնագիտական որակների մասին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ