Գլխավոր էջ Նորություններ Պեկինում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդ չկա

Պեկինում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդ չկա

349
0

Չինաստանի մայրաքաղաքում հիվանդանոցից դուրս են գրվել կորոնավիրուսով հիվանդ վերջին 2 պացիենտները։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինի հիվանդանոցներում համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չկա։

Վիրուսի տարածման ընթացքում Պեկինում գրանցվել է 935 կորոնավիրուսով հիվանդ որոնցից 335-ը՝ հունիսին մեծածախ շուկայում տեղի ունեցած բռնկան ընթացքում։

Քաղաքում գործում են համաճարակային հսկողության մեղմացված կանոններ՝ բացօթյա վայրերում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն հանրային տրանսպորտում, խանութներում, կինոթատրոններում և այլ մարդաշատ վայրերում դիմակը պարտադիր է։

Ըստ վիճակագրության՝ Չինաստանի մայրցամաքային հատվածում բուժվել է հիվանդների 94,13%-ը։ 2019թ.-ի դեկտեմբերից հիվանդների թիվը գերազանցել է 84,9 հազարը, վերջին 7 օրերին արձանագրվել է 108 նոր դեպք։

Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել ապրիլի 15-ից։ Մահացության ցուցանիշը կազմում է 5,45% (մահացել է շուրջ 4600 մարդ)։ Երկրի հիվանանոցներում գտնվում է կորոնավիրուսով 347 հիվանդ, որոնցից 7-ի վիճակն է ծանր։

Իսկ ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից մինչև օրս աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 24 մլն դեպք, որոնցից ավելի քան 800 հազարը՝ մահվան ելքով։ 16,5 միլիոն մարդ բուժվել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ