Գլխավոր էջ Նորություններ Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1,5 միլիոնով

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1,5 միլիոնով

343
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են աշխարհի տարբեր մասերում, հատկապես՝ Ամերիկա մայրցամաքում, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից, փոխանցում է The Guardian պարբերականը։

Սակայն Հնդկաստանում վիրուսը շարունակում է տարածվել արագ տեմպերով։ Արդեն 8 օր շարունակ այնտեղ օրական ավելի քան 60 հազար նոր դեպք է արձանագրվում։ Միայն օգոստոսին Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1,5 միլիոնով`մինչև օրս արձանագրված դեպքերի թիվը հասցնելով 3.2 միլիոնի։ Ավելի քան 59 հազար մարդ մահացել է։

Երկիրը գտնվում է դեպքերի թվով աշխարհում երրորդ հորիզոնականում՝ զիջելով ԱՄՆ-ին ու Բրազիլիային։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ