Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր սովորությունից հրաժարումը կարող է նվազեցնել կաթվածի ռիսկը

Ո՞ր սովորությունից հրաժարումը կարող է նվազեցնել կաթվածի ռիսկը

434
0

Ծխող մարդիկ հաճախ են բախվում առիթմիայի եւ կաթվածի հետ: Նոր հետազոտությունը, որը ներկայացվել է ESC Congress 2020-ի ժամանակ, ցույց է տվել, որ նախասրտերի ֆիբրիլյացիայով տառապող մարդիկ պետք է թողնեն ծխելը, եւ դա կկրճատի նրանց մոտ կաթվածի զարգացման ռիսկը:

Ինչպես հայտնում է escardio.org-ը, հետազոտության հեղինակները կիրառել են Կորեայի բժշկական ապահովագրության ազգային ծառայության տվյալները: 2010-2016 թվականներին նրանք նույնականացրել են մեկուկես միլիոն պացիենտի նախասրտերի ֆիբրիլյացիայով: Հետազոտությանը մասնակցել է 97 600 պացիենտ, որոնք ընդհանուր բժշկական զննում են անցել ախտորոշումից 2 տարի առաջ: Երկրորդ հետազոտությունն անցկացվել է 2 տարվա ընթացքում:

Արդյունքում պարզվել է, որ ծխելը թողած անձինք 30 տոկոսով քիչ են բախվել կաթվածի ռիսկի հետ, իսկ դրանից մահացության հավանականությունը եղել է 16 տոկոսով ավելի քիչ:

Սակայն պետք է նշել, որ ծխելը թողած անձինք նախկինի պես պահապնել են բարձր ռիսկերը ի տարբերություն նրանց, ովքեր երբեք չեն ծխել: Իսկ նրանց մոտ, ովքեր նոր են սկսել ծխել, կաթվածի ռիսկը մեծ է եղել 84 տոկոսով ի տարբերություն չծխողների, իսկ նրանց մոտ, ովքեր շարունակել են ծխել՝ 66 տոկոսով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ