Գլխավոր էջ Medmedia TV Արտակարգ դեպք Երևանում․ մանրամասներ

Արտակարգ դեպք Երևանում․ մանրամասներ

863
0

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Առավոտյան դեպքի վայրում են եղել  վարչապետ Փաշինյանը։

Դեպքի առնչությամբ տեղեկությունը Ֆեյսբուքյանը էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,-գրել է Նիկողոսյանը:

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

Դեպքի վայրում է եղել արձակուրդում գտնվող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ