Գլխավոր էջ Նորություններ Կարգելվի հարսանիքների, նշանադրության և այլ արարողությունների անցկացումը

Կարգելվի հարսանիքների, նշանադրության և այլ արարողությունների անցկացումը

755
0

Օգոստոսի 26-ից Թուրքիայի 14 նահանգում կորոնավիրուսի ֆոնին ժամանակավորապես կարգելվի հարսանիքների, նշանադրության և այլ արարողությունների անցկացումը, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է, հիշյալ որոշմամբ հրահանգի մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ծանուցել է Ադանա, Բուրսա, Չորում, Դիարբեքիր, Էրզրում և այլ նահանգների, ինչպես նաև մայրաքաղաք Անկարայի իշխանություններին։

Կարգադրության մեջ նաև նշվում է, որ այդ նահանգներում պսակադրությունը պետք է անցկացնել 1 ժամվա ընթացքում։ Նորապսակների՝ 65 տարեկանից բարձր և 15 տարեկանից ցածր մերձավոր ազգականները չեն կարողանա մասնակցել պսակադրության արարողություններին։

Նշվում է նաև, որ Թուրքիայի ամբողջ տարածքում՝ պետական և հասարակական հաստատություններում, բացառությամբ ճաշարանների, ժամանակավորապես դադարեցվում է սննդամթերքի և ըմպելիքների տրամադրումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ