Գլխավոր էջ Նորություններ Միջատների բջիջներից պատրաստված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկեն մարդկանց վրա

Միջատների բջիջներից պատրաստված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկեն մարդկանց վրա

400
0

Չինաստանը հավանություն է տվել մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին․ նշվում է, որ այս դեղամիջոցը պատրաստվել է միջատների բջիջներից, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Նշվում է, որ սա երկրում COVID-19-ի դեմ միջատների բջիջներից պատրաստված պատվաստանյութի առաջին փորձարկումն է լինելու մարդկանց վրա։

Կենդանիների վրա կատարված փորձարկումների արդյունքները, որոնք հրապարակվել են Nature ամսագրում, ցույց են տվել, որ պատվաստանյութը կարող է առանց բացասական ազդեցության մեկ ներարկումից 7-14 օր անց մկների, ճագարների և ոչ մարդկային պրիմատների մոտ SARS-CoV-2 վարակի դեմ իմունիտետ զարգացնել։

Ուսումնասիրության համահեղինակ, Սիչուանի համալսարանի Արևմտաչինական հիվանդանոցի կենսաթերապիայի պետական առաջատար լաբորատորիայի ավագ գիտաշխատող Վեյ Յույցյուանը հայտարարել է, որ պատվաստանյութը ստեղծվել է՝ SARS-CoV-2 վիրուսի գեների՝ միջատների բջջային կուլտուրաներում ներդրմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ