Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն չի բացառել կորոնավիրուսով կրկին հիվանդանալու հնարավորությունը

ԱՀԿ-ն չի բացառել կորոնավիրուսով կրկին հիվանդանալու հնարավորությունը

341
0
World Health Organization (WHO) Technical Lead Maria Van Kerkhove gestures as she speaks during a daily press briefing on COVID-19 virus at the WHO headquaters in Geneva on March 9, 2020. - The World Health Organization said on March 9, 2020 that more than 70 percent of those infected with the new coronavirus in China have recovered, adding that the country was "bringing its epidemic under control". (Photo by Fabrice COFFRINI / AFP) (Photo by FABRICE COFFRINI/AFP via Getty Images)

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառել, որ հնարավոր են կորոնավիրուսով կրկին վարակվելու դեպքեր։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Կերխովեն՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Հոնկոնգում կրկին վարակվելու դեպք է հայտնաբերվել։

«Բացառված չէ, որ կարող է տեղի ունենալ կրկնակի վարակում։ Այնուամենայնիվ, վաղ հետևություններ անել պետք չէ։ Կորոնավիրուսների այլ տեսակներից մենք գիտենք, որ որոշ ժամանակահատվածի ընթացքում իմունիտետը պահպանվում է։ Մենք դեռ տեսնում ենք, որ հիվանդությունը հաղթահարած մարդկանց մոտ իմունիտետ կա, սակայն ուսումնասիրությունները դեռ շարունակվում են», – ասել է մասնագետը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ