Գլխավոր էջ Նորություններ Ղազախստանը ռուսաստանյան պատվաստանյութի մատակարարման համաձայնագիր է ստորագրել

Ղազախստանը ռուսաստանյան պատվաստանյութի մատակարարման համաձայնագիր է ստորագրել

378
0

Ղազախստանի TOO «CK-Ֆարմացիա»-ն (դեղամիջոցների միասնական պետական դիստրիբյուտոր) Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ փոխըմբռնման համաձայնագիր է կնքել կորոնավիրուսի դեմ երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին՝ փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո:

Այդ մասին հաղորդել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, փաստաթուղթն ստորագրվել է Մոսկվայում՝ Ղազախստանի կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում: «Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի և «CK-Ֆարմացիա»-ի միջև փոխըմբռնման համաձայնագիր է ստորագրվել երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին՝ փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ Ղազախստանի համար անհրաժեշտ ծավալը պատրաստ է արտադրել Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ): «Դրա հետ մեկտեղ ռիսկի խմբի մեջ մտնող ղազախստանցիների համար իմունացումն անցկացվելու է անվճար ու կամավոր հիման վրա և հնարավոր է միայն պատվաստանյութի փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո»,-ընդգծվում է մամուլի տեղեկագրում:

Այցի շրջանակներում բանակցություններ են անցկացվել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյի և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի միջև, որոնց ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցության հարցերը, դրանց արդյունքներով արձանագրություն է ստորագրվել գերատեսչությունների միջև հետագա համագործակցության մասին:

ՌԴ առողջապահության նախարարությունն աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցել COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: ՌՈւՆՀ-ի հիմնադիր Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչև 500 միլիոն չափաբաժին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ