Գլխավոր էջ Նորություններ Առնանդամի բնածին ծռվածություն. լուռ խնդիր, աղաղակով բարդություններով

Առնանդամի բնածին ծռվածություն. լուռ խնդիր, աղաղակով բարդություններով

3473
0

Հաճախ հանդիպող խնդիր է առնանդամի բնածին ծռվածությունը, որը առնանդամի ցողունը կազմող փապարանման մարմինների անհամաչափ աճի հետևանք է: Դրա պատճառը հիմնականում սաղմնային արատավոր հյուսվածքի` սաղմնային ձգանների կողմից այդ փապարանման մարմինների լոկալ արգելափակումն է, որի պատճառով տվյալ հատվածը զրկվում է նորմալ աճի հնարավորությունից, իսկ հակադիր հատվածը շարունակելով աճել բերում է պրոգրեսիվ ծռվածության: Հիվանդության մասին MedMedia.am-ը զրուցել է «Շենգավիթ» ԲԿ Նորածնային և մանկական վիրաբուժական բաժանմունք վիրաբույժ Աշոտ Հովսեփյանի հետ: «Անհրաժեշտ է տարբերակել բնածին ծռվածությունը Պեյրոնի հիվանդությունից, որը հիմնականում տրավմայի հետևանք է և հանդիպում է մեծահասակների մոտ»,-ընդգծեց բժիշկ:
Խոսելով բուժման մասին, Աշոտ Հովսեփյանը նշեց, որ կլինիկորեն արտահայտված է համարվում 30O և ավելի անկյուն ունեցող ծռվածությունը, իսկ 60O և ավելի անկյամբ ծռվածության դեպքում առկա է ֆունկցիայի արտահայտված խանգարում, ընդհուպ սեռական հարաբերության անհնարինություն՝ մեծ տարիքում: «Խնդիրը վաղ մանկական տարիքում չի հայտնաբերվում, քանի որ քիչ արտահայտված ասիմետրիաները ծնողներին չեն անհանգստացնում և առնանդամի աճին զուգընթաց է ծռվածությունը խորանում, դառնում ակնառու»,-ասաց վիրաբույժն ու հավելեց, որ 30O-ից ավելի ծռվածության դեպքում արդեն ցուցված է վիրահատական շտկում: Քանի որ երեխաների մոտ աճին զուգնթաց, ինչպես բժիշկը նշեց, ավելի է խորանում և ինչքան ավելի արտահայտված է լինում ծռվածությունը այնքան տեխնիկապես ավելի բարդ է լինում հասնել էսթետիկ և ֆունկցիոնալ բավարար արդյունքի և հետագայում ունենում ենք առնադամի ցողունի 1,0-2,5 սմ կարճացում:
Եզրափակելով խոսքը, Աշոտ Հովսեփյանը հորդորեց երեխայի առնանդամի ձևի ու կառուցվածքի նույնիսկ ըստ ձեզ ոչ էական փոփոխություններ նկատելու դեպքում, դիմել մանկական վիրաբույժի, որպեսզի հիվանդությունը վաղ ախտորոշվի և բուժման ինչպես վաղ, այնպես էլ հեռակա արդյունքները ավելի էֆեկտիվ լինեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ